Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ Է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ Է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:
«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում Է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,- մեջբերում Է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:
«Եվ երկու թեկնածուներից դա ունակ Է անելու Էմանուել Մակրոնը»,- նշվում Է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



