Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել Է խորհրդարանը
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել Է խորհրդարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:
Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք Է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը դադարեցնում Է մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-ին):
Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն կտեղակացնի բրիտանական խորհրդարանի արձակման մասին:
Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք Է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



