Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWS Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի Էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներքին գործերի նախարարությունում թերթին հավաստել են, որ խոսքը վերաբերում Է ռումբի, որը պատրաստված Է գազի բալոնից՝ ժապավենով սոսնձված պայթակով եւ պատրույգով:
Մակեդոնիայի խորհրդարանի շենքը վերջին օրերին դարձել Է քաղաքական ճգնաժամի կենտրոն, որը շարունակվում Է ապրիլի 27-ից: Այն ժամանակ ընդդիմությունը, շրջանցելով ընդհանուր ընթացակարգը, խորհրդարանի խոսնակ ընտրեց ալբանամետ «Ժողովրդական ազատագրական բանակի» նախկին դաշտային հրամանատար Թալաթ Ջաֆերիին: Ի պատասխան «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման ակտիվիստներն ի նշան բողոքի Սկոպիեում ներխուժել են օրենսդիր մարմնի շենք, գրավել նիստերի դահլիճը եւ անկարգություններ սարքել այնտեղ:
Դրա հետեւանքով տուժել Է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ ցուցարարներ: Արդյունքում Մակեդոնիայի կառավարող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել Է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահին սպառնացել Է իմփիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



