«Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մեծ և շքեղ ռեստորան կառուցել Հրազդանի կիրճում» (ֆոտո)
PHOTOՈ՞րն է Ռալֆ Յիրիկյանի դեմ համացանցային արշավի պատճառը Վերջին օրերին համացանցում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՎիվաՍել- ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ապագա Կառավարությունում նշանակվելու է նախարար,այդ իսկ պատաճառով էլ վերջերս էլ ավելի ակտիվությամբ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցով իրկանացնում տարբեր բարեգործական ծրագրեր: Հասկանալի է, որ նման լուրերն երբեք հենց այնպես, առանց պատճառի չեն շրջանառվում, ինչպես ասում են ծուխն առանց կրակ չի լինում,հետևաբար կա ինչ-որ հիմնավոր պատճառ, ինչն էլ հիմք է դարձել նման լուրերի տարածմանը: Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ պատճառն այն է, որ Ռալֆ Յիրիկյանը որոշել է իր առաջին քայլերը անել խոշոր բիզնեսի ոլորտում, մասնավորապես ժամանցի սեգմենտում, որն այսօր Հայաստանում համարվում է բիզնես-գործունեության ամենաեկամտաբեր սեգմենտներից մեկը:
Ըստ աղբյուրների, նա պատրաստվում է մեծ և շքեղ ռեստորան կառուցել Հրազդանի կիրճում, երևանցիներին քաջ հայտնի «Նաբերեժնիում», որն, ինչպես հայտնի է, ներկայումս հանդիսանում է ռեստորանային գոտի: Այստեղ են գտնվում այնպիսի հայտնի ռեստորաններ, ինչպիսիք են Ֆլորենսը, «Փարվանան», բազմաթիվ այլ ռեստորաններ, և շուտով այս շարքը կհամալրի Ռալֆ Յիրկյանի նոր ռեստորանը: Ավելին, Ռալֆ Յիրիկյանն արդեն ընտրել է իր ռեստորանի տեղը: Այն լինելու է Կիևյան կամուրջի մոտակայքում, այն հսկայական փոսի տեղում, որը ժամանակին փորվել էր Աջափնյակում կառուցվելիք մետրոյի կայարանի մուտքի համար: Այժմ, այդ փոսի մեջտեղում ժամանակին առկա թունելի մուտքը փակված է հսկայական պատով (տես նկարում), ինչը նշանակում է, որ այդ փոսը ամենևին չի ծառայելու այն նպատակին, ինչի համար նախատեսված էր, այսինքն չի լինելու մետրոյի կայարանի մուտք: Փոխարենը, որպեսզի այդ «բարիքը» չկորի (Նաբերեժնիում ամեն անձի տրված չէ նման փոս փորել կամ տնօրինել այն), այն կծառայի որպես «Նաբերեժնիի» հերթական շքեղ ռեստորանի տեղակայաման վայր, որը կկառուցի Ռալֆ Յիրկյանն, իսկ թունելի մուտքը այդքանով կանցնի պատմության գիրկը: Թե ինչու է Ռալֆ Յիրիկյանը որոշել ներխուժել հենց ռեստորանային բիզնես, ու ինչու հենց նման համարձակ կերպով՝ հանգրվանելով ռեստորանային ամենաթանկարժեք ու հարգի տարածքը, այսինքն Նաբերեժնի, գիտի միայն ինքը՝ Ռալֆ Յիրիկյանը: Ըստ լուրերի, որ նա ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ում ստանում է բարձր աշխատավարձ, հետևաբար այսքան տարիների ընթացքում կուտակել է այնքան կարողություն, որպեսզի իրեն նման շքեղություն թույլ տա և սեփական ռեստորանը կառուցի: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է բոլորին, նոր գործիչները բիզնեսի ոլորտում չեն խրախուսվում, հատկապես նրանց կողմից, ովքեր արդեն հարմար տեղավորվել են այնտեղ և նոր մրցակիցներ չեն ուզում: Ռալֆ Յիրիկյանի հենց այս բիզնես նկրտումներն էլ, ըստ աղբյուրների, դարձել է Ռալֆ Յիրիկյանի դեմ նման համացանցային արշավի պատճառը: Դրանով են պայմանավորված նաև օրեր շարունակ նրան նոր ձևավորվող կառավարությունում որևէ պաշտոնում նշանակվելու մասին լուրերը: