Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին ծնվել է 125 երեխա
SOCIETYԳեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին լույս աշխարհ է եկել 125 երեխա՝ 69 տղա եւ 59 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 35-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 23-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 20-ը՝ Գավառի ԲԿ-ում եւ 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2016 թվականի ապրիլին Գեղարքունիքում գրանցվել է 132 ծնունդ: Ընդ որում, այս տարի, նախորդ ապրիլի համեմատ ծնունդների թվի որոշակի նվազում, 13 ծնունդ, արձանագրվել է Մարտունու տարածաշրջանում: Փոխարենը նախորդ ապրիլ համեմատ 7-ով ավելացել է ծնունդների թիվը Վարդենիսի տարածաշրջանում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



