Սեւանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով
SOCIETY Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ մայիսի առաջին օրերի ընթացքում, որին նպաստում են ինչպես ձնհալը, վարարումները, այնպես էլ՝ առատ տեղումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 71 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սեւանը բարձրացել է 18 սանտիմետրով: Նույն ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 27 միլիոն 259 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի աստիճանաբար ավելացմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



