Մակրոնը փոքր-ինչ զիջում Է դիրքերը ընտրությունների երկրորդ փուլի կանխատեսումներում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CEVIPOF/IPSOS Sopra Steria ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել Է Monde թերթի համար:
Մայիսի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ փուլում Մակրոնին պատրաստ Է աջակցել ընտրողների 59 տոկոսն այն դեպքում, երբ Մարին լե Պենի օգտին պատրաստվում Է քվեարկել ֆրանսիացիների 41 տոկոսը: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ OpinionWay ընկերության հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի օգտին քվեարկելու ցանկություն Է հայտնել ընտրողների 60 տոկոսը, լե Պենի օգտին՝ 40 տոկոսը:
Հարցումը Համացանցում անցկացվել Է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում. դրան մասնակցել Է 13 հազար 742 մարդ, որոնցից 8 հազար 936-ը վստահ են, որ մայիսի 7-ին գնալու են ընտրատեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



