«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա
SOCIETY«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:
«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»-ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,- գրել Է Կիրիլենկոն Facebook-ի իր Էջում:
Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել Էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



