Մերկելի կուսակցական դաշինքը Շուլցի կուսակցությանը գերազանցում Է 8 տոկոսով. հարցում
INTERNATIONAL NEWS Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի Է հասցրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրել Է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:
Հարցման տվյալների համաձայն, կուսակցական միության վարկանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ չի փոխվել եւ կազմում Է 36 տոկոս, սակայն սոցիալ-դեմոկրատների ժողովրդականությունն անցյալ շաբաթվա 31 տոկոսից ընկել Է մինչեւ 28 տոկոս:
«Ձախերին» պաշտպանում Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, նույնքանն Էլ արտահայտվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության օգտին: Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն այս շաբաթ բարձրացել Է մինչեւ 7 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



