Շատ ուրախ եմ ու ողջունում եմ բոլորին. Էվա Խաչատրյանը՝ իրեն քննադատողներին
LIFELife.panorama.am-ը գրում է
Դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ կապված քննադատությունները վերջին օրերին անընդհատ լարվում են: «Կասկածելի երեկո» եւ «3OFF» հաղորդումների ժամանակ Էվայի պահվածքը շատերին է առիթ տվել փոխել նրա մասին ձեւավորված կարծիքը: Ըստ տարածված հրապարակումների ու մեկնաբանությունների՝ շատերը Էվային գռեհիկ ու «քյարթու» են համարում, խորհուրդ տալիս ավելի կանացի իրեն պահել ու հետեւել իր ծիծաղին, շարժուձեւին եւ խոսքին:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում փորձեց խոսել Էվա Խաչատրյանի հետ: Հարցին, թե դերասանուհին ինչպե՞ս կմեկնաբանի իր հասցեին հնչած վիրավորանքները, պատասխանեց.
«Շատ ուրախ եմ ու ողջունում եմ բոլորին, ասելու ոչինչ չունեմ»:
Մեր հավելմանը, թե դերասանուհուն չի՞ հետաքրքրում հանրային կարծիքը, նշեց.
«Այս պարագայում՝ ոչ: Ինձ չի հետաքրքրում անադեկվատ կարծիքները եւ դրանց շուրջ ոչինչ չունեմ խոսելու»:
Էվա Խաչատրյանը չի բացառում, որ նման հրապարակումները հատուկ մարդկանց պատվերով են գրվում.
«Իհարկե, հստակ ասել, թե սա կոնկրետ մարդու պատվեր է, թե ուղղակի անեդակվետ մարդկանց խոսակցություն, դժվար է: Ինչեւէ, երկու պարագայում էլ հստակ դիրքորոշում այս հարցի շուրջ չունեմ, ամեն տարօրինակ բան էլ կարող է լինել, քանի որ կայքերը հիմնականում ողողված են ոչ նորմալ նյութերով՝ սրա կուրծքը, նրա շուրթերը եւ այսպես շարունակ: Ես դերասանուհի եմ, իսկ մնացածն ինչ ուզում են թող գրեն»,- հավելեց նա:
Նկատենք նաեւ, որ տարածված խոսակցությունների վերաբերյալ Էվա Խաչատրյանը ավելի ուշ միացել է օգտատերերի քննարկումներին ու գրել հետեւյալը.
«Ես հիմա էլ շատ հավեսով, բարձր ձայնով ու լիաթոք ծիծաղում եմ էս նյութի տակ իրենց մաղձը թողած բոլոր ինձ չսիրողների վրա, որ ինձ չսիրելով՝ ժամանակ եք ծախսել իմ անձը քննարկելու համար… Մանավանդ աղջիկների, որ ամբողջ կյանքում երազում են նմանվել մեզ, բայց այդպես էլ չի հաջողվում իրենց»:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



