Հնդկաստանում բժիշկներին թեքվանդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար
SOCIETY Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի խոշոր հիվանդանոցներից մեկի բժիշկներն արդեն մայիսից կհաճախեն թեքվանդոյի պարապմունքների, որպեսզի սովորեն պաշտպանվել ագրեսիվ հիվանդներից ու նրանց հարազատներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հաղորդել Է Hindustan Times-ը:
Նշվում Է, որ բժիշկների համար մարզումները կսկսվեն մայիսի 15-ից եւ տեղի կունենան ամեն օր: Բուժանձնակազմին կուսուցանեն մարտարվեստներով զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ:
Դասընթացը կտեւի վեց ամիս: Ըստ որում նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել ավելի բարձր արդյունքների, նախատեսված Է ծրագիր երկուսուկես տարվա համար:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ տարի ֆիզիկական հարձակման եւ վիրավորանքների Է ենթարկվել բժիշկների 40 տոկոսը, գրում Է հրատարակությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



