«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել Է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով
INTERNATIONAL NEWS «Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր Է ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:
Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ Է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել Է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել Է տվել:
«Բոկո հարամ»-ը իսլամական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



