«Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Օսկար Այզեքն իրական կյանքում (Photo)
PHOTOBlognews.am-ը գրում է.
«Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Միքայելի կերպարը մարմնավորած դերասան Օսկար Այզեqը (Oscar Isaac Hernandez Estrada), ծնվել է 1979թ. մարտի 9 -ին Գվատեմալայում:
Օսկարը Հոլիվուդում հայտնի է որպես դերասան և երգիչ։ Օսկարին համաշխարհային ճանաչում բերեց 2013թ. «Լյուին Դևիսի ներքնաշխարհը» (Inside Llewyn Davis ) ֆիլմում խաղացած իր գլխավոր դերը, որի համար նա արժանացավ «Ոսկե Գլոբուս» նոմինացիային: Այզեքը նկարահանվել է նաև «Ամենադաժան տարին» (A Most Violent Year), «Մեքենայից» (The Nativity Story) ֆիլմերում:
2015թ. լույս տեսած «Աստղային պատերազմներ. ուժերի զարթոնք» ֆիլմում Այզեքը խաղացել է գլխավոր դրական կերպարներից մեկին՝ Դամերոնին, իսկ
«Իքս մարդիկ. ապոկալիպսիս» ֆիլմում նա մարմնավորել է գլխավոր չարագործին՝ մուտանտ Ապոկալիպսիսին: Օսկար Այզեքի հայրը՝ Օսկար Գոնսալո Էռնանդեսը, Կուբայից է, մայրը՝ Գվատեմալայից։ Այզեքն ունի ֆրանսիական և եվրոպական արմատներ։ Մայամիում նա սովորել է սոլո կիթառ նվագել և եղել է «The Blinking Underdogs» խմբի վոկալիստ։
Օսկարի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի, քանի որ դերասանը այն հնարավորինս գաղտնի է պահում: Սակայն հայտնի է, որ Օսկարն արդեն երկար տարիներ է՝ հանդիպում է ոչ այնքան հայտնի հոլիվուդյան կինոռեժիսոր Մարիա Միրանդայի հետ: 2017թ. տարեսկզբին մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ զույգը սպասում է իր առաջնեկին: