Քարաթափման պատճառով պահակակետում արգելափակված քաղաքացին վիրավորվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.-ն արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:
Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



