Թուրքիայում ոստիկանները կրակել են «կանգնի'ր» հրահանգին չենթարկված ոստիկանապետի վրա
INTERNATIONAL NEWSԱնկարայի նոտարական գրասենյակներից մեկի մոտ ոստիկանության աշխատակիցները կրակել են ոստիկանության նախկին պետ Արիֆ Այգունի ուղղությամբ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատված նախկին ոստիկանապետ Արիֆ Այգյունը նոտարական գրասենյակում դիմացը ոստիկաններ է տեսել եւ վախեցած սկսել փախչել։ Այդ ընթացքում ոստիկանները հրահանգել են «կանգնել», որից հետո կրակել են Արիֆ Ույգունի ոտքերի ուղղությամբ։ Վիրավորված նախկին ոստիկանապետը ոստիկանների հսկողությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի ուշ պարզվել է, որ նախկին ոստիկանապետի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացված եղել, ինչի պատճառով էլ վերջինս ոստիկաններ տեսնելուց հետո փախչել է, իսկ ոստիկաններն էլ նրան ահաբեկչի տեղ են դրել եւ կրակել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



