Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով ամուսնու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այս օրերին գտնվում է Բելգիայում, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար: Այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Տիկին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը լայն միջոցառումներ է ձեռնարկել և երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել շատ բելգիացների շրջանում:
Տեղական La Capitale թերթը այս առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Հաղորդվում է, որ Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



