ԵՄ-ն «Սոֆիա» գործողությունն Է սկսել Միջերկրական ծովում միգրանտների փոխադրող մաքսանենգների դեմ
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը հոկտեմբերի 7-ին սկսել Է «Սոֆիա» կոդային անվանումը կրող գործողությունը, որի շրջանակներում կանգնեցվելու, ստուգվելու եւ կալանվելու են այն կասկածելի նավերը, որոնցով մաքսանենգները Լիբիայից Միջերկրական ծովով միգրանտների են փոխադրում Եվրոպա, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը՝ հղում անելով BBC-ին:
Տարեսկզբից այդ ճանապարհով Հյուսիսային Աֆրիկայի ծովափից Եվրոպա են հասել շուրջ 130 հազար միգրանտներ: Ավելի քան 2,7 հազար մարդ խեղդվել Է Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ անելիս:
Ավելի վաղ եվրպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է, որ մաքսանենգության մեջ կասկածվող միգրանտներին ձերբակալելու են եւ տեղափոխելու են Իտալիայի իրավապահ մարմինների բաժանմունքներ:
Գործողության երրորդ փուլի համար, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվելու Լիբիայի տարածքային ջրերում, անհրաժեշտ կլինի ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Լիբիայի իշխանությունների հավանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



