ԱՄՆ-ի պետդեպը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է:
Ինչպես նշում է interfax.ru-ն, տեղի ունեցածը պայմանավորված է տեխնիկական անսարքություններով:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում բացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը:
Չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումների խնդրին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



