Facebook-ի լսարանը հասել Է 1,94 մլրդ մարդու
SOCIETY Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել Է 1,94 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ այդ ընկերության՝ մայիսի 3-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ:
Նշվում Է, որ ամսական թեկուզեւ մեկ անգամ սոցցանց մտնող մարդկանց թիվն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել Է 1,94 մլրդ: 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նման օգտատերերը 1,65 մլրդ Էին, աճը կազմել Է 17 տոկոս:
Ընդ որում ներկայում մոտավորապես 1,28 մլրդ մարդ Facebook մտնում Է ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ Է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ Էր:
Հաշվետու ժամանակաշրջանում Facebook-ի հասույթը կազմել Է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն Էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները եւ ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել Էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



