Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների ընտրությունները
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ընտրական տեղամասերը բացվել են Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի այն քաղաքներում, որտեղ պետք Է ընտրվի 88 տեղական խորհուրդների նոր կազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրիտանիայի միակ տարածաշրջանը, որտեղ այսօր ընտրություններ չեն անցկացվում, դարձել Է Հյուսիսային Իռլանդիան: Նշվում Է, որ ընդհանուր առմամբ որոշվելու են ավելի քան 4,8 հազար պատգամավորական մանդատների տերերը: Բացի այդ, ընտրվելու են վեց քաղաքների, այդ թվում՝ Մանչեսթերի, Լիվերպուլի, Փիթերբորոյի, Քեմբրիջի քաղաքագլուխները:
Ընտրական տեղամասերը բաց են լինելու միչեւ տեղական ժամանակով ժամը 22:00-ն: Քվեարկության արդյունքները պետք Է հայտնի դառնան մայիսի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



