«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանավորված անձի ու դատապարտյալի մոտից թմրամիջոց է առգրավվել
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է 16,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ և շագանակագույն երանգներով փոշեզանգված:
Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



