Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ
INTERNATIONAL NEWSՉինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ, ինչի մասին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարվող նորման կազմում Է 25 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով, Պեկինում այդ ցուցանիշը ներկայում կազմում Է 500 միկրոգրամ:
Իշխանությունները հրապարակել են հատուկ նախազգուշացում, որը խորհուրդ Է տալիս մարդկանց, առանձնապես տարեցներին ու երեխաներին, դուրս չգալ իրենց տներից եւ ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցներում:
Նշվում Է, որ ստեղծված վիճակի պատճառը կարող Էր դառնալ լույս մայիսի 4-ի գիշերը քաղաքում մոլեգնած փոշեմրրիկը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



