Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի բարձրացրած հարցերը սիրողական բնույթ ունեն. Թովմասյան

INTERVIEW

Այսօր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը մասնակցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավին։ Օգտվելով հնարավորությունից ՀայՄեդիա.am-ը հարց ուղղեց Հրայր Թովմասյանին:

-Պարոն Թովմասյան, նախընտրական այս փուլում Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր մատնանշում է Երևան քաղաքի կառավարման հարցում առկա բացերը, ցույց տալիս թերությունները, բայց կարծես առանձնապես պատասխաններ չեն հնչում Տարոն Մարգարյանի կողմից։ Ի՞նչ է սա, արհամարհելու մարտավարություն, թե՞ ամեն ինչ ճիշտ է ասում ձեր թիմի մրցակիցը։

-Շատ լավ կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանին։ Երբ քո քաղաքական ուժը մրցում է մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար, բայց օբյեկտիվորեն չունի նման փորձ, հետևաբար նաև այդ փորձի հիման վրա խարսխված ապագայի հիմնավոր տեսլական կամ նեղ մասնագետներ, ովքեր նման հիմնավոր ծրագրերի մշակման համար ունեն խորը գիտելիքներ, այլ բան չի մնում անել, քան սեփական պատկերացումների սահմաններում տեսնել բացերը և բարձրաձայնել դրանք։ Սա շատ նորմալ գործելաոճ է, այլընտրանքը պարզապես քարոզարշավ չանելն է։ 
Այլ խնդիր է, որ մասնագետները պնդում են, թե բարձրացված հարցերը շատ հաճախ սիրողական բնույթ ունեն, ավելի շատ կենցաղային մակարդակի են և անտեսված են այն հիմնավոր լուծումները, որոնք արդեն իսկ մշակված, համապարփակ ծրագրերում գիտականորեն հիմնավորված ձևով տրված են՝ իրականացման իրատեսական ժամանակացույցով։ Բայց սա էլ է նորմալ, երբ հրապարակային քննադատություն է հնչեցվում զուտ տեսանելիության առաջին մակարդակում. չմոռանանք, որ ընտրությունները գիտական թեզի պաշտպանություն չեն, և շատ հաճախ կարող են հնչել թեզեր, որոնք ուղղակի պարզ ընկալումների հետևանք են։ Մենք սա հասկանում ենք և նորմալ ենք ընդունում։


Նորմալ չէ միայն, երբ հնչող քննադատության ժամանակ քննադատները երբեմն այնքան են տարվում բովանդակությամբ, որ մոռանում են ձևի մասին և ականամայից մոտենում կամ անգամ անցնում են անձնական վիրավորանքների սահմանը։ Այ սա միակ խնդիրն է, որ իրոք մտահոգվելու առիթ կարող է լինել։ Չեմ կարող վստահեցնել, որ շատ ուշադիր եմ եղել նախընտրական արշավի ընթացքին, բայց մի քանի դրվագում նկատել եմ, որ պարոն Փաշինյանը, միգուցեև պատահաբար, բայց իրականում շատ մոտ էր ու անգամ անցնում էր անձնական վիրավորանքի սահմանը, մի բան, որից խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բոլորը փորձում էին հնարավորինս ինքնավերահսկվելով խուսափել։ Եվ ստացվում էր։ 
Հասկանալի է, որ երկու ընտրական արշավ իրար հետևից անցկացնելը ֆիզիկական և բարոյական մեծ ամրություն ու կամք է պահանջում և հեշտ բան չէ։ Միգուցե հոգնածությունը զգացնել է տալիս, քանի որ Նիկոլ Փաշինյանին ես իրավամբ համարում եմ կայացած և փորձառու քաղաքական գործիչ և վստահ եմ, որ անձնականի սահմանը հարգելու հարցում մոտեցումների տարբերություն չունենք։ Կարծում եմ կանգ առնելու իսկական պահն է հիմա։ Ուզում եմ հուսալ, որ մենք նախընտրական արշավի երկրորդ կեսը կանցնենք շատ ավելի կառուցողական միջավայրում, և վերջնագիծ կհասնենք այնպես, որ հետո Երևանի ավագանիում բոլորը իրար աչքերի մեջ կնայեն պարզերես ու միասին կաշխատեն մայրաքաղաքի ապագայի համար, անկախ ընտրության արդյունքներից։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank