Լավ են, կայուն. «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը նորածին հնգյակի ու նրանց մայրիկի առողջական վիճակի մասին
SOCIETYTert.am-ը գրում է
Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակի ու նրանց մայրիկի առողջական վիճակը նորմալ է, կայուն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Բոլորը կայուն են»,-ասաց վերջինս՝ ի պատասխան հարցի, թե դինամիկա կա՞ մյուս նորածինների մոտ, որոնցից մեկը, երեկ, հիշեցնենք, սկսել էր ինքնուրույն շնչել:
Tert.am-ի հետ զրույցում երեխաների հորական տատիկը՝ տիկին Արմինեն, ասաց. «Լավ են, նոր լսեցի, որոշների ապարատները կհանեն, ինքնուրույն կշնչեն։ Հավատում ենք, որ ամեն բան լավ է լինելու, մենք մեր երեխաների հետ դուրս ենք գրվելու»։
Ըստ տիկին Արմինեի՝ մի քիչ անհանգստացնում է «ամենափոքրի»՝ ամենաքիչ քաշով ծնված երեխայի վիճակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



