Սթիվեն Քինգը Թրամփին միջուկային կոճակին մոտ թողնելն ավելի սարսափելի Է համարում իր թրիլերներից
SOCIETYԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի Է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում Է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի Է իր ցանկացած ստեղծագործությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին Քինգն այս մասին գրել Է իր Twitter-ում:
«Այն, որ այդ տղայի (Թրամփի) մատը կարմիր կոճակի վրա Է, ավելի ահավոր Է իմ գրած սարսափների ցանկացած պատմությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Թրամփի թվիթները պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հարյուր օրվա ընթացքում բավականին հստակ կերպար են ներկայացնում. նա պարզապես անձի նարգիզական խանգարվածության քրեստոմատիական օրինակ Է մարմնավորում»,- նշում Է գրողը:
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ Է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



