Սիսիան-Գորիս ճանապարհին «Տոյոտան» 20 մետր սահել է ձորը
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 80 CC 888 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ սահել հարակից ձորակը:
Վթարի հետեւանքով վարորդը` 56-ամյա Ա. Չ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



