Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը
SOCIETYԲուքինգհեմյան պալատը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ասված Է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում Է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն Է հայտնել նրա այդ որոշմանը»:
«Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու Է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես Էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ-ինչ միջոցառումների»,- հայտնել Է Բուքինգհեմյան պալատը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



