Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ նախարարի են գնդակահարել
SOCIETYՍոմալիի հանրային աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլահի Շեյխ Աբասը գնդակահարվել Է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք նրան զինված իսլամիստի տեղ են դրել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարն սպանվել Է իր ավտոմեքենայում, երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքում:
Արտակարգ պատահարի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը դադարեցրել Է իր այցը Եթովպիա:
Վերլուծաբան Աբդուլահի Աբդին BBC-ին պատմել Է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նմանօրինակ սխալներ թույլ են տվել նաեւ ավելի վաղ. երկրում չափազանց բարձր Է լարվածության մակարդակը, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:
Սպանված նախարարը՝ Աբասը, մեծացել Է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա ամենաերիտասարդ նախարարը դարձավ Սոմալիի կառավարությունում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



