Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները փոխհամաձայնության են հասել
INTERNATIONAL NEWS Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապաԷսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցային շրջաններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ:
Նրա խոսքով՝ երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, փոխհամաձայնության են հասել փաստաթղթի բոլոր կետերի շուրջ: Աստանայում հաջորդ հանդիպումը կանցկացվի հունիսի սկզբին. մինչ այդ պլանավորվում Է մանրամասնորեն մշակել հուշագրի առանձին կետեր: Մասնավորապես, հստակ չԷ, թե հատկապես ինչ ուժեր պետք Է գտնվեն անվտանգության գոտիների սահմանների վրա:
Ավելի վաղ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում:
Հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ մտադիր Է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել այն մարդկանց պաշտպանելու համար, որոնք փախչում են բռնությունից: Նրա պլանի համաձայն, դրանք պետք Է տեղակայվեն ինչպես բուն Սիրիայում, այնպես Էլ հարեւան պետություններում:-0-/56/ 16.20
Սիրիա, հրադադարի երաշխավորներ, փոխհամաձայնություն
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



