Սևանա լճից ջրառը 2017-ին կկազմակերպվի նորմայի սահմաններում
SOCIETYՍևանա լճից ջրառը 2017 թվականին չի գերազանցի 170 մլն խորանարդ մետրը, այսինքն՝ կվերցվի այնքան ջուր, որպեսզի նորման չխախտվի: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոռոգման ջրամբարներում ջրի մակարդակն այս տարի 6-7 տոկոսով ցածր է, քան անցյալ տարվա նույն օրերին:
«Չնայած ձյան առատ հալոցքին, դրանից հետո անձրևներ չեն տեղացել, որի հետևանքով մեծ քանակով ջուրն ուղղակի գոլորշիացել է: Այդ պատճառով ջրառը չենք կարող նվազեցնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



