Mercedes-Benz-ը ավտոմեքենաների շարք Է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»
SOCIETY Mercedes-Benz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40-ամյակի կապակցությամբ թողարկել Է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք: Ինչպես հայտնել Է Luxurylaunches-ը, ավտոմեքենաները ներկայացվելու են միայն ճապոնական շուկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շարքում տեղ կգտնի միայն 120 ավտոմեքենա. դրանք թողարկվելու են երկու գույնով սեւ ու սպիտակ: Ավտոմեքենան հանդերձված Է 1,6-լիտրանոց շարժիչով, որը կարող Է զարգացնել մինչեւ 122 ձիաուժ հզորություն: Մոդելների մոտավոր արժեքը կազմում Է շուրջ 45 հազար դոլար:
Սովորական ավտոմեքենաներից հատուկ շարքը տարբերվում Է թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ թիկնաթոռների եւ ղեկի կարմիր դարձակարով, «Աստղային պատերազմների» լոգոտիպով փոքր գորգերով:
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆրանշիզա Է, որը ներառում Է կինոֆիլմեր եւ անիմացիոն սերիալներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



