Louis Vuitton-ը գովազդ Է նկարահանել օսկարակիր դերասանուհու մասնակցությամբ
SOCIETYՇվեդ դերասանուհի Ալիսիա Վականդերը մասնակցել Է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Մի քանի լուսանկարներ հրապարակված են Instagram-ում ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասանուհին հավաքածուից ներկայացրել Է պայուսակների մի քանի մոդելներ, որոնք ստեղծվել են ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall եւ Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել Է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս Է կազմում:
Ալիսիա Վականդերը շվեդ պարուհի Է եւ դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի Է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



