Ռուսաստանը Պենտագոնի հետ կքննարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունները համակարգելու հարցեր
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հնարավոր է ընդունի Պենտագոնի առաջարկությունը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում գործողությունները համակարգելու վերաբերյալ, որը փորձագետները կքննարկեն այսօր:
Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության պաշտոնականներակայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Միայն պահանջվում է հստակեցնել առանձին տեխնիկական հարցեր, որոնք այսօր կքննարկվեն Ռուսաստանի և Պենտագոնի ներկայացուցիչների կողմից փորձագիտական մակարդակում»,- նշել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հաստատել էր, որ որևէ պետություն միայնակ չի կարող դիմակայել ահաբեկչության մարտահրավերն աշխարհում` կոչ անելով համակարգել ջանքերը այդ հարցի շուրջ:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքովսկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետությանը»:Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով ռուսականօդուժը զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին:



