Եռօրյա այցով Թբիլիսի Է ժամանում եվրակոմիսար Յոհաննես Հանը
INTERNATIONAL NEWSՀարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-ին եռօրյա այցով ժամանում Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում եվրոկոմիսարը մայիսի 5-ին հանդիպումներ կանցկացնի Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաեւ այն բարեփոխումները, որոնք Վրաստանում անցկացվում են Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Նաեւ քննարկվելու են Վրաստանի սպասումները «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը պլանավորված Է Բրյուսելում այս տարվա նոյեմբերին»,-ասել Է ԱԳ նախարարության ներկայացուցչուհին:
Այցի ընթացքում ծրագրված Է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական համաձայնագրի ստորագրումը, որը 32 մլն եվրոյի չափով օգնություն Է նախատեսում Վրաստանին Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար, հաղորդել Է Sputnik-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



