21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը (տեսանյութ)
VIDEOԱյսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մասիս Մուրադխանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FG 249 համարանիշի ավտոմեքենայով Ախթալայի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և կամրջից ընկել Դեբեդ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Մուրադխանյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 21-ամյա Արթուր Պետրոսյանը, 21-ամյա Ջհան Սուքիասյանը և 16-ամյա Դավիթ Պետրոսյանը իրար օգնելով դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայի միջից։
Տեսանյութը՝ Shamshyan.com-ի
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



