Նյու Յորքի բնակիչները խաղաղության կենդանի խորհրդանշան են կազմել Լենոնի հոբելյանի առթիվ
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի շուրջ 2 հազար բնակիչներ խաղաղության հսկայական խորհրդանշան են կազմել Կենտրոնական զբոսայգում: Նրանք ֆլեշմոբը նվիրել են The Beatles-ի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ծննդյան 75-ամյակին, որը նշվելու Է հոկտեմբերի 9-ին: Ակցիայի մասնակիցները երգում Էին նրա Give Peace a Chance երգը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:
«Սա լավագույն նվերն Է Ջոնի համար»,-նշել Է ֆլեշմոբին հրավիրված Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն:
Ակցիայի անցկացման վայրը պատահաբար չԷր ընտրված. 1980 թվականին Լենոնը մահացու վիրավորվել Էր Կենտրոնական զբոսայգու արեւմտյան կողմի դիմաց գտնվող իր տան մուտքում: Հենց այնտեղ Էլ Յոկո Օնոն ցրել Էր երաժշտի աճյունափոշին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



