Մեքսիկացի ուսանողը մշակել է կրծքի քաղցկեղն ախտորոշող կրծկալ
VIDEO«Fox News»-ը հաղորդում է, որ 18-ամյա մեքսիկացի ուսանող Հուլիան Ռիոս Կանոտուն արժանացել է Global Student Entrepreneur Awards մրցանակին։ Դրա համար հիմք է հանդիսացել տղայի անհավանական հայտնագործությունը՝ կրծկալ, որը կարողանում է կրծքի քաղցկեղ ախտորոշել։ Երիտասարադը հայտնել է, որ նմանատիպ հայտնագործության իրեն դրդել է մոր օրինակը, ով երկար տարիներ պայքարել է կրծքի քաղցկեղի դեմ։
EVA կրծկալը հագեցած է 200 սենսորներով, որոնք մշտապես հսկում են կրծքերի ջերմաստիճանը, հետևում են դրա ձևի և քաշի փոփոխություններին։ Վաղ փուլում քաղցկեղը ախտորոշելու համար հարկավոր է այդ կրծկալը կրել շաբաթական ընդամենը մեկ ժամ. այդ ընթացքում ստացված ողջ ինֆորմացիան փոխանցվում է հատուկ ծրագրին, որը վերամշակում է դրանք և հաղորդում բոլոր կասկածելի փոփոխությունները։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



