Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Մենք աշխատանքը չենք բերում անձնական հարաբերություններ. Կարո Նաղդալյանը՝ սիրելիի հետ «Տիկնիկների տունը» մոնոներկայացման մասին

PHOTO

 Life.panorama.am-ը գրում է.

Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում կայացավ երիտասարդ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մոնոներկայացումը, որը բեմադրված էր Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի հիման վրա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Կարո Նաղդալյանն է, ով, ի դեպ, Քրիստինայի սիրելին է:

Ներկայացման ստեղծման ճանապարհի մասին ռեժիսորը պատմել է Life.panorama.am-ին՝ հայտնելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ «Տիկնիկների տունը» ստեղծագործությունը թե ինքը, թե Քրիստինան իրարից անկախ դեռ տարիներ առաջ են ցանկացել իրականացնել.

«Այս ներկայացումն իրականություն դարձնելու մտահղացումն ունեի դեռ վեց տարի առաջ, երբ նոր էի ընդունվում ինստիտուտ: Այն ժամանակ բավականին խորը հետաքրքրվել եմ թե այս, թե Հենրիկ Իբսենի այլ ստեղծագործություններով: Ավելի ուշ, երբ ծանոթացա Քրիստինայի հետ, իմացա, որ ինքն էլ ներքին ցանկություն է ունեցել այս կերպարը խաղալ: Հենց համատեղ զրույցներն էլ նոր միտք ծնեցին այն մոնոներկայացմամբ բեմադրելու»,- պատմեց Կարո Նաղդալյանն ու շարունկեց.

«Երկար ժամանակ աշխատեցինք, ամեն ինչին վերաբերվել ենք բծախնդրորեն, որպեսզի մեր պատկերացումներն իրականություն դառնան: Փորձերի ժամանակ մտածեցինք, որ Քրիստինան «Տիկնիկների տունը» մոնոներկայացումը որպես դիպլոմային աշխատանք էլ կներկայացնի: Ի դեպ՝ այս աշխատանքն իրականացնելու հարցում մեծ ներդրում է ունեցել նաեւ պարուսույց Մանե Հայրապետյանը»:

Հետաքրքրվելով, թե անձնական հարաբերությունները խանգարե՞լ, թե օգնել են զույգին՝ այս աշխատանքն իրականացնելիս, պատասխանեց.

«Սա արդեն երկրորդ աշխատանքն է, որ միասին ենք իրականացնում: Որպես բեմադրիչ՝ ինձ համար, երբ սկսվում է աշխատանքը, մի կողմ են մղվում անձնական, ընկերական հարաբերությունները եւ առաջին տեղում լինում է աշխատանքը: Եթե չպահպանվի այս սահմանը, ապա մեկը մյուսին կխառնվի եւ հաստատ լավ արդյունքի չի բերի: Նույն կերպ եւ մեր անձնական կյանքում է, մենք աշխատանքը չենք բերում մեր հարաբերություններ, գործը երբեք չի խառնվում անձնականին: Կարեւոր է գտնել այդ բալանսը, որ մեկի պատճառով, մյուս կողմը չտուժի»:

Որպես ռեժիսոր՝ Կարո Նաղդալյանը խոսեց դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մասին եւ ամփոփեց նաեւ պրեմիերայի արդյունքները.

«Մի այսպիսի արտահայտություն կա՝ «Եթե Համլետ չունես, ապա չես կարող այն բեմադրել», այսինքն՝ ռեժիսորի համար շատ կարեւոր է համապատասխան դերասան ունենալը: Ես արդեն ծանոթ էի Քրիստինային, գիտեի նրա հմտությունները, կարողությունները, գիտելիքները, եւ հասկացա, որ նա կարող է: Ինձ դուր է գալիս նրա պատկերացումներն այս պիեսի ու Նորայի կերպարի հետ կապված: Պրեմիերայից հետո էլ, ինչ խոսք, ես ունեի իմ դիտողությունները, որի մասին միայն ես ու նա իմացանք, բայց այն, որ Քրիստինային հաջողվեց հուզել ու ուրախացնել հանդիսատեսին, փաստեցին ծափերն ու վերջում մարդկանց թաց աչքերը: Ի վերջո, դերասանի կատարած աշխատանքի արդյունքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ պահին կարողանա հուզել եւ ուրախացնել»,- նկատեց նա:

Հավելենք նաեւ, որ «Տիկնիկների տունը» մոնոներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակներում, իսկ մինչ այդ Կարո Նաղդալյանը եւ Քրիստինա Կարապետյանն իրենց ընկերների հետ միասին, կաշխատեն նոր ներկայացման վրա, որը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին: Այն ուսուցողական բնույթ է կրում ու նախատեսված է հիմնականում դպրոցականների համար:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank