Նոր տեսանյութ և մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած պայթյունից
VIDEOTsayg.am-ը գրում է. Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել: Մուշ 2 թաղամասի 51 շենք 31 բնակարանում, գիշերը ժամը 02.00-ի սահմաննրում, նախնական տվյալներով գազի արտահոսքն է դարձել պայթյունի պատճառ: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ դեպքի վայր հասնելը կրակը մարվել է տեղի ուժերով: Ամուսիններ Արամ Հակոբյանն ու Անժելա Գաբրիելյանը տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տանը նաև նրանց 4-ամյա որդին է եղել, ով վնասվածքներ չի ստացել: Այրվել է հյուրասենյակի բազկաթոռը և բազմոցը՝ մասամբ:
Պայթյունից ամբողջությամբ վնասվել են բնակարանի մուտքի և պատշգամբի դռները, ննջասենյակի պատուհանը, իսկ խոհանոցի պատուհանի ապակիները կոտրվել են: Տարվում է քննություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



