Ամերիկացին փորձել է մոտ հարյուր էկզոտիկ թռչուններ Վիետնամից ԱՄՆ ներկրել
INTERNATIONAL NEWSՎիետնամի Խոշիմին քաղաքից Լոս Անջելես չվերթով ամերիկացին փորձել է մոտ հարյուր էկզոտիկ թռչուն տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Չարագործը ձերբակալվել էր մարտի վերջին։ Մասնագետները պարզել են, որ նրա ուղեբեռում գտնվող թռչունները հազվագյուտ տեսակների են պատկանում ու դրանց տեղափոխելն արգելված է անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի մասին ՄԱԿ-ի հռչակագրով։
Իրավախախտը մտադիր էր ապօրինի ճանապարհով Վիետնամից 93 թռչուն տեղափոխել ԱՄՆ։ Երբ մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի բեռը՝ թռչուններից 50-ը դեռ ողջ էին, սակայն որոշ ժամանակ անց դրանցից 42-ն էլ են սատկել։
Մասնագետների խոսքով՝ իրավախախտը ոչ միայն ԱՄՆ օրենքներն է խախտել, այլեւ վտանգել երկրի բնակիչներին, քանի որ էկզոտիկ թռչուններից շատերը թռչնագրիպի տարածողներ են։
Տղամարդուն սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում՝ ապրանքների մաքսանենգության համար։ Նա դատարանի առաջ կկանգնի հունիսի 5-ին։



