Տավուշի մարզում ականի վրա պայթած զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նրա ոտքն անդամահատվել է
SOCIETYԵրեկ Տավուշի մարզում ականի վրա պայթած Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Սահակյանի վիճակը ծանր կայուն է, սակայն ունի գիտակցություն, առանց ապարատի շնչառություն: Նա այսօր կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի հոսպիտալից Վլադիմիր Սեյրանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հետագայում կարող է առաջանալ պայմանագրային զինծառայողի վիրահատության անհրաժեշտություն:
«Նա երեկ վիրահատվել է, անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»,-ասաց բժիշկ Սեյրանյանը:
Պայմանագրային զինծառայողն ունի մարմնի մասերի տարբեր վնասվածքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



