Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Քսան տարվա ընթացքում Հայաստանում կրկնակի ավելացել են կարճատեսութան դեպքերը

SOCIETY

 Քաղաքակրթական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում չափազանց շատացել է մարդկանց շփումը համակարգիչների, բջջային հեռախոսների հետ, ինչն էլ նպաստում է տեսողության վատթարացմանը: Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում կրկնակի ավելացել են կարճատեսութան դեպքերը: Այս մասին Տեսողության և կուրության դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսին հայտնեց Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր լազերայինվիրաբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

Մասնագետի կարծքիով` տեսողության վրա բացասաբար են ազդում նաև էկոլոգիական խնդիրները` վիտամիններով ոչ հարուստ սնունդը, սթրես հարուցող օրակարգը և վերջապես տարիքը: Անվերադարձ կուրության կարող են հանգեցնել բնածին հիվանդությունները, շաքարային հիվանդության դեպքում աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները, հիպերտոնիան, գլաուկոման: Այնինչ, ժամանակին բուժվելու դեպքում տեսողությունը հնարավոր է վերականգնել ծերունական կատարակտի և  կերատոկոնուսի (եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդությունը, որը հանգեցնում է դրա բարակեցման և արտափքման), կա րճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի (աչքի օպտիկական արատ) դեպքում:  «Կատարակտ հիվանդության ժամանակ 20-30 տոկոս տեսողության դեպքում հնարավոր է լինում վերականգնել տեսողությունը. վիրահատական միջամտությամբ հեռացվում է պղտորված ոսպնյակ և տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Գնալով երիտասարդանում է կարճատեսությունը, որը նախկինում համարվում էր անբուժելի հիվանդություն: Սակայն արդեն 15 տարի է Հայաստանում վիրահատության միջոցով հնարավոր է գրեթե 100 տոկոսով վերականգնել տեսողությունը` յուրաքանչյուր անձի համար կախված իր չափորոշիչներից&r aquo;,- ասաց Բեկիրսկա-Թամազյանը:

Ժամանակին կանխարգելելու դեպքում տեսողությունը կարելի է վերականգնել կերատոկոնուս հիվանդության ժամանակ, որը նույնպես նախկինում համարվում էր անբուժելի: Ակնաբույժի խոսքով` այս հիվանդությունը հանդիպում է հին ազգերի մոտ` հայեր, հրեաներ, արաբներ` մուտացիայի ենթարկված գենի փոխանցման միջոցով: Պարտադիր չէ, որ հիվանդությունը փոխանցվի ծնողի կողմից, այն փոխանցվել կարող է նաև երկրորդ կարգի ազգականներից: Եթե կա նախատրամադրվածություն, կերատոկոնուսը կարող է պրովոկացվել համակարգչի դիմաց անթարթ աշխատելու, աչքի մակերեսը չորանալու, օդորակիչների առ կայության, հղիության, հասունացման շրջանի, այսինքն հորմոնալ տատանումների արդյունքում: «Եթե նախկինում պետք էր սպասել կերատոպլաստիկայի փոխպատվաստում,, հիմա արդեն 7-րդ տարին է մեր կոնտորնը կատարում է քրոսլինկինգ վիրահատությունը, որը կանխում է տեսողությանը վատթարացումը: 80 տոկոս դեպքերում ունենում ենք տեսողության լավացում,  հատուկ կոնտակտային ոսպնյակներ կրելու հնարավորություն և ակնոցների թվի նվազեցում»,- բացատրեց մասնագետը:

 Տեսողության պահպանման համար նա խորհուրդ տվեց կատարել աչքի վարժություններ, օգտագործել արհեստական արցունքներ` օրական կաթեցնելով 5-6 անգամ: Մյուս կողմից` մասնագետն այնքան էլ չի տեսնում պաշտպանիչ թաղանթով ակնոցների օգտակարությունը տեսողության պաշտպանման համար:

 Տեսողության և կուրության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1989 թվականից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, նրանցից 39 մլնը կույրեր են, նրանցից 19 մլնը` երեխաներ: Տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության հանգեցնող հիվանդաթյունների 80 տոկոս դեպքերում դրանք կանխարգելելի են:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6