Ինչ պետք է անել հղիանալուց առաջ
PHOTO
Անցել են այն ժամանակները, երբ հղինալը մի շարք բարդ խնդիրների հետ էր կապվում: Այսօր արդեն կան հատուկ միջոցներ և մի քանի կարևոր քայլեր, որոնց հետևելու դեպքում հղիանալու հավանականությունը կմեծանա:

Պատրաստակամություն
Եթե պլանավորում եք հղիանալ, առաջին քայլը դա հնարավորինս շուտ ծխելուց, ալկոհոլից և դեղահաբերից հրաժարվելն է: Հղիանալուց առաջ կարևոր է անհրաժեշտ անալիզներ հանձնել և խնդիր ունենալու դեպում ժամանակին բուժվել՝ նախքան հղիանալը:
«Վտանգավոր» օրերի հաշիվը
Սա այն ժամանակահատվածն է, երբ ձվաբջիջները հասունանում են, իսկ հղիանալու հավանականությունը` փոքրանում:
Ռեժիմ՝ ամուսնու համար
Գործընթացին պետք է պատրաստվի նաև ամուսինը: Նա պետք է երկուսից երեք անգամ մարզասրահ այցելի: Նվազեցնի ալկոհոլի, ծխախոտի քանակը:
Սննդակարգը նույնպես գլխավոր տեղում է: Բժիշկները սպիտակուցներով հարուստ (ձկնեղեն, հավ, հնդկահավ), ընկույզ, արևածաղկի սերմ և այլ մթերքներ են խորհուրդ տալիս: Առհասարակ այս կերպ պետք է սնվել միշտ. վերոնշյալ սննդակարգը նպաստում է սպերմատազոիդի զարգացմանը:
Այցելություն բժշկին
Առաջինը բժշկի մոտ պետք է այցելի տղամարդը: Եթե նրա մոտ ամեն բան նորմալ է, հետազոտություն պետք է անցնի նաև կինը:
Կնոջ մոտ ստուգում են ձվարաններն ու հորմոնների աստիճանը:
Եթե ամուսիններին հնարավոր չէ օգնել ավանդական մեթոդներով, ապա արժե դիմել վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը:

1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



