Ահա, թե ինչու պետք է հաճախ պիստակ ուտել
PHOTOԱմերիկացի գիտնականները ու սննդաբանները պնդում են, որ պիստակը պարտադիր պետք է մտցնել մարդու սննդակարգում, քանի որ այն ունակ է լավացնելու արյունատար անոթների վիճակը:

Եվ ամենևին էլ իզուր չէ, որ պիստակի ծառը Արևելքում անվանում են «Կյանքի ծառ»:
Մասնագետները նշում են, որ պիստակը հարուստ է նաև մի շարք վիտամիններով ու միներալներով եւ շատ օգտակար է առղջության համար: Պիստակի հաճախակի օգտագործումը կարող է նաև զգալիորեն նվազեցնել քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ շնչառական հիվանդությունների առաջացման ռիսկը:

Պիստակը պարունակում է կենսաբանական մի շարք ակտիվ նյութեր, որոնք ունեն զարմանահրաշ հատկություններ: Պիստակը հարուստ է նաեւ սրտի համար օգտակար ճարպերով եւ նվազեցնում է բացասակն խոլեստերինի քանակը արյան մեջ: Պիստակը հարուստ է В6 վիտամինով, որը բարելավում է իմունային համակարգը եւ մարդու նյարդային համակարգը:
Պիստակը պարունակում է վիտամին E, պոլիֆենոլներ, որոնք ոչ միայն նվազեցնում են քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, այլ նաեւ կանխում է մակուլյար դեգեներացիան:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



