Երեխաները դիմավորել են նոր պրոթեզով դպրոց եկած իրենց ընկերուհուն. տեսագրությունը հուզել Է բոլորին
SOCIETYԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին հուզել Է Բիրմինգհեմից յոթնամյա աղջկա՝ Անի նկատմամբ համադասարանցիների արձագանքը, որը դպրոց Էր եկել ոտքի նոր պրոթեզով: Տեսանյութում, որտեղ պատկերված Է երեխաների հանդիպումը դպրոցի մանկական հարթակի վրա, գրավել Է Daily Telegraph թերթի ուշադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակում երեւում Է, թե տղաներն ու աղջիկները ինչպես են շրջապատում ընկերուհուն եւ հետաքրքրությամբ նայում նրա «նոր վարդագույն ոտքին»: «Այ քեզ բան»,-ասում Է տղաներից մեկը, իսկ աղջիկներից մեկը գրկում Է նրան, որից հետո երեխաները վազում են խաղալու:
Հրատարակությունը պարզաբանում Է, որ Անի ոտքն անդամահատել են նրա ծնվելուց քիչ ժամանակ անց: Մինչ այդ նա ուրիշ պրոթեզ Էր կրում, որը նրան թույլ Էր տալիս քայլել, բայց ոչ վազել, խաղալ ու պարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



