Ֆրանսիացի ընտրողների քառորդ մասը չի մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին. հարցում
INTERNATIONAL NEWSՖրանսիացի ընտրողների քառորդ մասը ձեռնպահ կմնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց, քանի որ համակրանք չի տածում երկու թեկնածուների՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը վկայում են Odoxa ընկերության հարցման տվյալները:
Ուսումնասիրության մեջ նշվում Է, որ ընտրությունները մտադիր Է անտեսել հիմնականում ձախ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների ընտրազանգվածը, որոնք պարտություն են կրել առաջին փուլում:
Odoxa-ի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցության կանխատեսվող տոկոսն ամենացածրերից մեկը կդառնա Հինգերորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում:
Ընկերությունն առցանց-հարցումը մայիսի 4-ին անցկացրել Է ընտրելու իրավունք ունեցող 998 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` Reuters
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



