Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Իշխանաձորում ազատամարտիկների նոր թաղամասն ընդլայնվում է

SOCIETY

Արցախի հարավում Քաշաթաղի շրջանի հարավային Իշխանաձոր գյուղը Հակարիի միջին հոսանքում է՝ ընկած  Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում: Վերջերս աշխատանքային այցով Իշխանաձորում էի, որտեղ իրականանում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքներ: Այցիս պահին այստեղ էին հարևան Երիցվանք, Արծվաշեն, Գետամեջ, Քաշունիք, Այգեկ և այլ համայնքների ղեկա վարները, ովքեր եկել էին ԱՀ կառավարության կողմից հատկացված շինանյութն ստանալու: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ բնակչությանը կառավարության կողմից անհատույց հատկացվել է շինանյութ, և համայնքների ղեկավարները եկել են տեղափոխելու և բաժանելու կարիքավոր բնակիչներին: Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանն անձամբ էր իրականացնում հատկացումները: Նա տեղեկացրեց բնակիչներին, որ հիմնականում տրամադրվում է տանիքի շինանյութ՝ փայտեղեն և թիթեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իշխանաձորում բնակություն են հաստատել մեր հայրենակիցները նաև Սիրիայից ու Լիբանանից: Հովակիմ Գիքեյանն այստեղ սննդի կետ է բացել, նաև՝ բենզալցակայան: Ուրախ է, որ արդեն հայրենիքում է բնակվում ընտանիքով: Նրա երազանքն էր, որ Հայաստանում հող ունենար, տուն կառուցեր; Այժմ երազանքն իրականություն է դարձել:

Անճարից հայրենիք է եկել նաև Դանիել Ջամբազյանը, ով զբաղվում է հողագործությամբ: Օգոստոսին նաև 4 եղբայրներն են ընտանիքներով գալու հիմնական մնալու նպատակով:

Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտների մասնակցությամբ կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, պարով, ասմունքով: Դպրոցի տնօրեն Նազելի Եղիկյանը տեղեկացրեց, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանում է: Այժմ 11 համակարգ դասարանում սովորում են 55-ից ավելի աշակերտ: Դպրոցական եռհարկանի շենքը, նա խատեսված է, այս ամռանը կնորոգվի: Դպրոցն ունի գրադարան, որից օգտվում են նաև գյուղի և հարևան բնակավայրերի բնակիչները:

Ռազմագիտության ուսուցիչ Աշոտ Հարությունյանն անցած տարվա սեպտեմբերից է աշխատում դպրոցում: Ծառայել է սահմանապահ զորքերում, ուսանում է ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի 4-րդ կուրսում: Անցած տարի մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին; Լավ գիտե՝ ինչ է նշանակում բնակվել սահմանամերձ տարածքներում, և ռազմագիտություն է սովորեցնում իր սաներին: Իշխանաձորում՝ Ազատամարտիկների թաղամասում, արդեն 2 ամիս ու ավելի է, ինչ 11 առանձնատուն է կառուցվում «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից:  Շինհրապարակում վ արպետները վերանորոգում էին առանձնատների տանիքները, կառուցվում է նաև հրապարակ՝ երկու մասով՝ մանկական խաղահրապարակ և մարզադաշտ: Հրապարակի ֆինանսավորումն ապահովում է «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությունը:

Անցած տարի Իշխանաձորում շահագործման հանձնվեցին 10 բնակելի առանձնատուն և 8 բնակարանանոց շենք: Ազատամարտիկների նոր թաղամասն արդեն ընդլայնվում է: Շինարարության աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավար Ա. Թելունցը; Ասաց՝ 11 առանձնատները կառուցելուց հետո ևս 20 մնան տուն կկառուցվի: Թաղամասի բնակիչների համար նաև զբաղմունքի կենտրոն է կառուցվում: Գարնանային այս օրերին տարածքի բոլոր բնակավայրերում բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է՝ գարնանացանը: 

Զոհրաբ Ըռքոյան

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook