Ուկրաինայի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները հորդորել են ապրիլի 24-ը հայտարարել Հիշատակի օր
SOCIETYՈւկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով analitikaua.net-ին:
Ուղերձում, մասնավորապես, ասված Է. «Հավաստելով մեր հանձնառությունը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարում, մենք հորդորում ենք Ձեզ՝ համերաշխություն հայտնել միջազգային հանրությանը եւ ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր»:
Ուկրաինայի հայերի միության Հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկանքի համաձայն՝ ավելի վաղ համանման ուղերձներով հանդես են եկել տեղական մի շարք խորհուրդներ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հայերի ցեղապանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում կազմակերպվել են շուրջ 40 թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին տասից ավելի խաչքարեր են կանգնեցվել երկրի տարբեր տարածաշրջաններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



