Ընտրություններում հաղթելու Մակրոնի շանսերը մեկ օրում աճել են մեկ տոկոսային կետով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու իր շանսերը մեկ օրում ավելացրել Է մեկ տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 5-ին:
Հարցման տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ հաղթանակ կտանի ձայների 62 տոկոսով՝ 38 տոկոսի դիմաց: Ինչպես հետեւում Է այս ընկերության հարցումներից, Մակրոնի վարկանիշն աճում Է օրեցօր. մայիսի 2-ին նրա օգտին քվեարկել ցանկացողների թվաքանակը կազմում Էր 60 տոկոս, մայիսի 4-ին՝ 61 տոկոս:
Հարցումը OpinionWay եւ ORPI ընկերությունների կողմից անցկացվել Է Les Echos հանդեսի եւ Radio classique-ի պատվերով:
Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 2-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակաշրջանում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



