Քլինթոնը պատրաստվում Է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր Է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի աղբյուրներ:
Հեռուստաալիքի՝ իրադրությանը ծանոթ զրուցակիցների խոսքով՝ քաղաքական գործիչն անձնախումբ Է հավաքում իր նախկին խորհրդականներից եւ օգնականներից, որը կզբաղվի տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների եւ մուծումների որոնմամբ, որոնք հանդես են գալիս Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելու դեմ:
Աղբյուրներից մեկը պարզաբանել Է, որ Քլինթոնը տպավորվել Է Թրամփի դեմ ելույթների թափից, եւ որոշել Է օգնություն ցույց տալ նրանց: Նոր կառույցը կանվանվի «Միասին հառաջ»(Onward Together), ինչը համահունչ Է «Միասին ավելի ուժեղ ենք» (Stronger Together) նախընտրական կարգախոսին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



